Ծիրանի արտահանումը նախորդ տարվա տարեկան ցուցանիշի նկատմամբ, երեկվա դրությամբ ավելացել է 78 տոկոսով։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը։

«Անցյալ տարի արտահանել ենք 28 474 տոննա, իսկ այս տարի երեկվա դրությամբ ավելի քան 50 000 տոննա»,–նշեց նախարարը։ 

Նա հավելեց՝ պտուղ–բանջարեղենների մասով անցյալ տարի արտահանվել է մոտ 120 000 տոննա, այս տարի երեկվա դրությամբ արտահանվել է ավելի քան 113, 7 տոննա, այսինքն՝ շուրջ 70 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. «Ընդ որում՝ դեռ ունենք խաղող, աշնանային այլ մրգեր»։

Արթուր Խաչատրյանը ռուսական շուկայում հայկական մթերքների խնդիրների մասին հարցին պատասխանեց. «Այս պահին ահազանգեր չունենք։ Լոլիկի հետ կապված է եղել տարվա սկզբին, այս պահին լուծված է»։