Տիգրանակերտում հնագիտական գտածոները շարունակում են զարմացնել իրենց բազմազանությամբ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը նշեց, որ դեռ 2010-2012 թվականներին Տիգրանակերտում հայտնաբերվել են մ.թ.ա. 1-ին դարի յուրահատուկ կարասային գերեզմաններ:

Այս տարի որոշվել է շարունակել կարասային գերեզմանների պեղումները, ինչից հետաքրքիր արդյունքներ են ստացվել: Պետրոսյանի խոսքով, դրանցում հայտնաբերվել են ապակուց, արծաթից, պղնձից եւ այլ նյութերից զարդեր (ականջօղեր, մատանիներ եւ այլն): Արտեֆակտերի թվում զենք, ինչպես նաեւ հնագույն մետաղադրամներ են:

Հետաքրքիր գտածոներից կարելի է համարել կարասային գերեզմանը, որտեղ տղամարդը եւ  կինը միասին են թաղվել: Նմանատիպ համատեղ գերեզմանները բավական հազվադեպ երեւույթ են. սովորաբար կարասներում մեկ մարդ է թաղված եղել: Պետրոսյանը տեղեկացրեց, որ կնոջ վրա շատ հետաքրքիր զարդեր կային, որոնք նույնպես համալրել են Տիգրանակերտի արտեֆակտների հավաքածուն:

Մինչ օրս Տիգրանակերտում հայտնաբերվել են վեց հնագույն կարասային գերեզմաններ: Փորձագետը տեղեկացրեց, որ նման գերեզմանները բնորոշ են հայկական լեռնաշխարհին եւ տարածված էին նախաքրիստոնեական դարաշրջանում:

Արցախում հայ թագավոր Տիգրան II Մեծի (95-55 թթ.) կողմից հիմնված Տիգրանակերտը տպավորիչ քաղաք էր, որը կառուցվել էր այսպես կոչված Հիպոդամային համակարով: Քաղաքը շրջապատված էր հզոր բերդապատ պատերով, իսկ քարե բլոկները միմյանց հետ կապված էին այսպես կոչված ծիծեռնակների պոչերի ձեւի հանգույցներով:

Պեղումների ընթացքում մասնավորապես հայտնաբերվել է կավե սկավառակ, որի երկու կողմերում կան հստակ գրություններ հին հայկական տառատեսակով` «բոլորագիր երկաթագրով» (կլոր հին հայկական տառատեսակ), մասնավորապես՝ « Ես Վաչեն  եմ՝ Աստծո ծառան»:

Առաջատար պլանավորման եւ շինարարական տեխնիկայի հիման վրա կառուցված Տիգրանակերտը գոյատեւեց մինչեւ 14-րդ դարը: