«Սասնա ծռերի» անդամներ Սերգեյ Կյուրեղյանի եւ  Տիգրան Մանուկյանի խափանման միջոցն այսօր՝ օգոստոսի 3-ին փոխվեց «Ծառուկյան» խմբակցության 3 պատգամավորների անձնական երաշխավորությամբ: NEWS.am-ի թղթակիցը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից հայտնում է, որ նրանք  դատարանի դահլիճից ազատ արձակվեցին:

Նշենք, որ նրանց համար անձնական երաշխավորություն են ներկայացրել Նաիրա Զոհրաբյանը, Սերգեյ Բագրատյանը եւ Վահե Էնֆիաջյանը, որոնք անձամբ ներկայացան դատարան:

Գործով  դատախազը չէր առարկել խափանման միջոցը փոխելու ներկայացված միջնորդությանը:

Նշենք, որ Արշակ Վարդանյանը քննում էր «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի առանձնացված մասով գործը: