ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին ծանոթ չեն ռուսական մամուլում տարածված տեղեկությունները՝ ռուսական զենքի մատակարարումների շուրջ առաջացած խնդիրների վերաբերյալ:

«Ինձ այդպիսի տեղեկություններ ծանոթ չեն։ Իմ տեղեկությունները սահմանափակվում են նրանով, որ կան որոշակի ներպետական գործառույթներ, որոնք իրականացվում են», - այս մասին, այսօր՝ օգոստոսի 3-ին, Դիլիջանում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։

«Մեր տեղեկություններով, ինչպես նախկինում ասել էի, մեր պատվիրված ռազմամթերքը եւ սպառազինությունը արտադրության մեջ է գտնվում»,-ասաց նախարարը:

Դավիթ Տոնոյանը նաեւ նշեց, որ 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրով Հայաստանին զենք մատակարարելու գործընթացն ընթացքի մեջ է. «Վարկի շրջանակներում կազմակերպված է արտադրություն»։