Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 2-ից 3-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 62 դեպք։

Մասնավորապես՝ խարդախության 19, մարմնական վնասվածք հասցնելու 11, անձնական ունեցվածքի գողության 5, յուրացման կամ վատնման, ապօրինի ծառահատման եւ կաշառակերության 3-ական, բռնաբարության փորձի, բնակարանային գողության, ծեծի եւ սպանության սպառնալիքի 2-ական, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, ինքնավնասման, թմրամիջոցի իրացման եւ 16 տարին չլրացած անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու 1- ական դեպք

Ինքնակամ ներկայացել է 3 հետախուզվող:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2, գույքի դիտավորյալ վնասման եւ մարմնական վնասվածքի 1-ական դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետեւանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: