Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ժամանակացույցում Մոսկվայում հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպում նախատեսված չէ: Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ժամանակացույցում նման հանդիպում չկա: Ես դրա մասին տեղյակ չեմ, մենք գործընկերներով տարբեր հարցերով մշտապես շփվում ենք»,- ասել է Զախարովան: