Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման մասին համաձայնագրի վավերացման մասին օրենքը: Այս մասին հայտնում է իրավական տեղեկատվության պորտալը:

«Վավերացնել Եվրասիական տնտեսական միությունում  նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման մասին համաձայնագիրը, որը 2018 թվականի փետրվարի 2-ին ստորագրվել է Ալմաթիում»,- նշված է փաստաթղթում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ Պետական դուման ընդունել է ԵՏՄ-ում նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման մասին համաձայնագրի վավերացման մասին օրենքը:

Հստակեցվում է, որ համաձայնագրի նպատակն է ԵՏՄ շրջանակում օրինական ապրանքաշրջանառության ապահովումը, սպառողների իրավունքների պաշտպանությունը եւ սպառողներին շփոթության մեջ գցող գործողությունների կանխումը: