Ոստիկանության Կումայրիի բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս օգոստոսի 1-ին մի կին հաղորդում է տվել, որ կադաստրի աշխատակիցը գործարքի համար պահանջել է 500 դոլար կաշառք: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից։  

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Շիրակի մարզային վարչությունների և Կումայրիի բաժնի աշխատակիցները ձեռնարկեցին համատեղ միջոցառումներ: Օգոստոսի 2-ին, կաշառք վերցնելու պահին, իր աշխատասենյակում բռնվեց անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից լիցենզավորված, «Գառսաֆ» առևտրային կազմակերպության չափագրող Հարություն Ղազարյանը:

Անձնական խուզարկությամբ նրա տաբատի աջ գրպանից հայտնաբերվել և առգրավվել է կաշառք ստացած 500 դոլարը:

Ղազարյանը բերման է ենթարկվել,

հանգամանքները պարզվում են: