Սաուդյան արքայազն, միլիարդատեր Ալվալիդ Բին Թալալը 266 մլն դոլարի ներդրում է արել Deezer երաժշտական ընկերությունում:

Kingdom Holding ներդրումային ընկերությունն ու Ալվալիդ Բին Թալալի Rotana Group երաժշտական ընկերությունը Deezer-ի բաժնետոմսերի նոր փաթեթ են ձեռք բերել, հաղորդում է tahawultech.com-ը:

Գործարքի շրջանակում Deezer-ին հասանելի կլինեն նաեւ Rotana-ի աուդիո եւ վիդեոնյութերը:

Այս ներդրումները նշանավորել են շուրջ մեկ տարի առաջ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանի նախաձեռնած հակակոռուպցիոն հետաքննության շրջանակում ձերբակալվելուց հետո բիզնես արքայազնի վերադարձը:

Հայկական արմատներով արքայազնը ամենանշանավոր բանտարկյալներից էր, որոնց թվում կային 11 արքայազններ, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ եւ գործարարներ: Նրան ազատ են արձակել այս տարվա հունվարին:

Ալվալիդի կարողությունը 16.8 մլրդ դոլար է գնահատվում: