Օգոստոսի 4-ին Ոստիկանության Հրազդանի բաժին է ահազանգել Հրազդան քաղաքի բնակիչ 42-ամյա Ռուդիկ Խ.-ն, ով հայտնել է, որ ժամը 19։30-ի սահմաններում ԱԺ նախկին պատգամավոր Դավիթ Քոչարյանը իր տանը վիճաբանել է իր հետ, իր հասցեին հնչեցրել է հայհոյանքներ, այնուհետեւ ծեծի է ենթարկել։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, Ռուդիկ Խ,-ն նույն օրը ժամը 20։00-ի սահմաններում «Աջ ականջախեցու, մկանահոդի, ձախ ծնկահոդի, կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ, ձախ ծնկան հոդի շրջանի քերծվածնքեր», ախտորոշմամբ՝ բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է Հրազդանի բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։