Երկուշաբթի առավոտյան 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Բենգալյան ծոցի ջրատարածքում Պորտ Բլեր քաղաքից (Անդամանյան եւ Նիկոբարյան կղզիներ, Հնդկաստանի կազմում դաշնակցային տարածք) 480 կմ հարավ, հայտնում է Հնդկաստանի Օդերեւութաբանական դեպատամենտը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Գերատեսչության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով մոտ 10.05-ին: Երկրաշարժի օջախը գտնվում էր գրեթե 10 կմ խորությամբ:

Կղզիների բնակչության շրջանում տուժածների, ինչպես նաեւ ցունամիի հնարավոր սպառնալիքի մասին տեղեկություններ առայժմ չկան: