Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից օգոստոսի 3-ից 6-ը բացահայտվել է հանցագործության 110 դեպք։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 29, անձնական ունեցվածքի գողության 20, խարդախության 14, յուրացման կամ վատնման 9, կաշառակերության 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4, թմրամիջոցի հայտնաբերման, հարկերից խուսափելու և ծեծի 3-ական, անձի առևանգման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, խուլիգանության, սառը զենքի հայտնաբերման, սպանության սպառնալիքի և զենք-զինամթերքի առգրավման 2-ական, շորթման, ապօրինի ծառահատման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, կողոպուտի, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, գույքի գաղտնի հափշտակման ու ոստիկանության ծառայողների կողմից իրենց պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից լիազորությունների չարաշահման և պոռնկագրական նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելու 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 2 անհայտ կորած և 6 հետախուզվող:

Գրանցվել է զենք-զինամթերքի հայտնաբերման 3 և կամավոր հանձնելու 1 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 6, խարդախության և մարմնական վնասվածքի 1-ական դեպք:

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 43 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 67-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: