Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը դատապարտում է Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում տեղի ունեցած դեպքը:

Դեսպանատան ֆեյսբուքյան էջում մասնավորապես ասվում է. «Դատապարտում ենք ատելության շարժառիթով ցանկացած հանցագործություն, այդ թվում օգոստոսի 3-ին տեղի ունեցած բռնություններով ուղեկցված հարձակումը 9 հայ ԼԳԲՏ-ի ակտիվիստների վրա: Պետությունը պատասխանատու է բոլոր հայաստանցիների ապահովության և անվտանգության համար»: