Կանաչների կուսակցությունը Նոր Զելանդիայի խորհրդարանին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Պատգամավոր Գարեթ Հյուի խոսքով՝ Թուրքիայի կառավարությունը տասնամյակներ շարունակ փորձում է լռեցնել այս փաստը եւ կարեւոր է չմոռանալ անցյալի այս հանցագործությունների եւ վայրագությունների մասին:

Պատգամավորը կարծում է, որ եթե Նոր Զելանդիայի խորհրդարանը Ցեղասպանության ճանաչմանը կողմ քվեարկի, հարկավոր է սպասել Թուրքիայի արձագանքին: «Թուրքիայի կողմից բացասական արձագանք է հնարավոր: Ես նաեւ կցանկանայի նշել, որ վերջին 10 տարվա ընթացքում այս թեման ավելի բաց է դարձել հենց Թուրքիայի ներսում: Այս մասին այնտեղ ավելի շատ քննարկումներ են անցկացվում»,- Newshub-ի հետ զրույցում հայտարարել է նա: