Էրեբունիում ռուսական ավիացիոն բազայի եւ կործանիչների օդաչուները սկսել են  համատեղ ուսումնամարզական զորավարժությունները ՀՕՊ զորքերի ստորաբաժանումների հետ:

Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ գործնական մարզման նախօրեին օդաչուները փորձել են ավիացիոն տեխնիկայի պարզ ու բարդ պիլոտաժի  տարրերը լեռնային շրջաններում տարբեր բարձությունների եւ արագությունների վրա դժվար օդերեւութաբանական պայմաններում:

Դասընթացի ընթացքում մշակվում են ռուսական ռազմական բազայի եւ Հայաստանի Հանրապետության ռազմաօդային ուժերի հետ համագործակցության հարցերը՝ պայմանական օդային թշնամու թիրախների հայտնաբերման, խափանման եւ ոչնչացման համար:

Մարզման նպատակը անձնակազմերի եւ ցամաքային ծառայությունների գործողությունների մշակումն է Հայաստանի երկնքում ինքնաթիռների վտանգավոր մոտեցման դեպքում: Այդ նպատակով ՌԴ-ի ՌՏՈւ-ն եւ ՀՀ-ի ԶՈւ-ն հատուկ նշանակված գոտում ծովի մակարդակից ավելի քան 3 հազար մ բարձրության վրա առավել անվտանգ նվազագույն հեռավորության վրա մերձեցում են իրականացրել, միմյանց հետ կապ են հաստատել եւ անգլերենով եւ ռուսուրենով իրենց թռիչքների պարամետրերի մասին հաղորդագրություններով են փոխանակվել:

Անդրկովկասում գործնական համատեղ մարզումների ընթացքում 2-րդ դասից ոչ ցածր օդաչուների կողմից թռիչքներ են իրականացվում, որոնք պատրաստված են մանեւրելու եւ օդային մարտերի անցկացման համար «ծայրահեղ» կլիմայական պայմաններում:

Ընդհանուր առմամբ ներգրավվել են ավելի քան 200 զինծառայող եւ 50 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում` Бук-М1-2, С-300В զենիթահրթիռային համակարգեր,   Ми-8МТШ եւ Ми-24П ուղղաթիռներ եւ МиГ-29 կործանիչներ: