Լիբանանի նախագահ Միշել Աունը հոկտեմբերին կայցելի Հայաստան։

Նա հանդիպումներ կանցկացնի իր հայ գործընկերների հետ եւ կմասնակցի Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին, որը կանցկացվի Երեւանում, հայտնում է Al-Masdar News–ը՝ վկայակոչելով Լիբանանի նախագահի կայքը։

Սա կլինի Աունի երկրորդ այցը Հայաստան 2016 թվականին նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո։