Չինաստանի եւ Իրանի միջեւ գործարար հարաբերությունները բաց են, թափանցիկ եւ օրինական: Այս մասին ասվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ սպառնալիքների մասին հարցին, թե Իրանի հետ աշխատող ընկերությունները չեն կարողանա աշխատել ԱՄՆ-ի հետ եւ կընկնեն պատժամիջոցների տակ, հաղորդում է Reuters-ը:

«Չինաստանը հետեւողականորեն դեմ է հանդես գալիս միակողմանի պատժամիջոցներին: Չինաստանի եւ Իրանի առեւտրային համագործակցությունը բաց է, թափանցիկ, ողջամիտ, արդար եւ օրինական, եւ չի խախտում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որեւէ բանաձեւ:

Չինաստանն Իրանի խոշորագույն նավթային հաճախորդն է. գնում է օրական մոտ 650 հազար բարել իրանական նավթ կամ՝ նավթի ներմուծման ընդհանուր ծավալի 7 տոկոսը: Ընթացիկ շուկայական դրույքներով ներմուծումը տարեկան մոտ 15 մլրդ դոլար է կազմում:

CNPC եւ Sinopec պետական էներգետիկ ընկերությունները  միլիարդավոր դոլարներ են ներդրել Իրանի հիմնական նավթային ծննդավայրերում, ինչպիսիք են Yadavaran-ը եւ North Azadegan-ը: