Անահիտ Թարխանյանը Երեւանի քաղաքապետի թեկնածու է առաջադրվելու: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ:

«Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում «Երեւանի հանրություն» նախաձեռնություն ձեւավորած հասարակական կազմակերպությունների գործընկերներին եւ «ԳԱԼԱ» կուսակցությանը՝ ինձ Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրելու համար։ Ես ջանք չեմ խնայի արդարացնելու Ձեր եւ երեւանցիների սպասումները եւ վստահությունը»,- մասնավորապես գրել է Անահիտ Թարխանյանը:

Դատելով գրառմանը կից լուսանկարից՝ քաղաքապետի թեկնածուն քարոզարշավն անցկացնելու է «Միասին կերտենք ապագան» կարգախոսով: