Կանադան մտադիր է շարունակել Սաուդյան Արաբիայի հետ երկխոսությունը, չնայած 2 երկրների հարաբերություններում զարգացող ճգնաժամին: Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, հայտնում է CBC-ն: 

«Մենք շարունակում ենք Սաուդյան Արաբիայի կառավարության հետ փոխգործակցել դիվանագիտական եւ քաղաքական մակարդակում»,- ասել է նա:

Թրյուդոն, սակայն, նշել է, որ Կանադան հետագայում եւս վճռական դիրքորոշում կգրավի մարդու իրավունքների պաշտպանության հարցերում:

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն Էր Ռիադում Կանադայի դեսպանին անցանկալի անձ էր հայտարարել, ինչպես նաեւ Օտտավայից հետ էր կանչել իր դեսպանին:

Թագավորությունը նաեւ հայտարարել էր, որ սառեցնում է կանադական կողմի հետ բոլոր նոր առեւտրային եւ ներդրումային գործարքները եւ դադարեցնում բոլոր բժշկական ծրագրերը: