Նոր Հայաստանը տեսնելու ցանկություն ունեցողների թիվն ավելացել է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, Կառավարության նիստի ժամանակ ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:

«Այս տարի զբոսաշրջության աճ է նախատեսվում: Կիսամյակային կտրվածքով արդեն իսկ 12 տոկոս աճ ունենք, բայց ավելի մեծ աճ ենք սպասում: Նոր Հայաստանը տեսնելու ցանկություն ունեցողների թիվն ավելացել է»,- ասաց Արծվիկ Մինասյանը: