Հարցաքննվելու են բոլոր նրանք, որոնք կարող են տեղեկատվություն ունենալ Մարտի 1-ի գործի վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ պատասխանելով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հնարավոր հարցաքննության մասին հարցին։

«Նախաքննությունն է որոշելու՝ ելնելով գործի շահերից»,– շեշտեց նա։

«Ձերբակալությունը կամ որպես մեղադրյալ ներգրավելը ինքնանպատակ չէ։ Դա դատավարական ընթացակարգ է, որը տեղի է ունենում հստակ ապացույցների առկայության դեպքում։ Որեւէ մեկի մեղավորության մասին ապացույցների բավարար համակցության դեպքում որեւէ անձի չի խուսափելու քրեական պատասխանատվությունից»,–նշեց ՀՔԾ պետը՝ պատասխանելով Սերժ Սարգսյանին Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ առաջադրելու հանարվորությունը։

Սասուն Խաչատրյանը հայտնեց նաեւ, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեղադրանք չի առաջադրվել։