Գեղարդի վանք տանող հատվածը երկկողմանի բաց է:

Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ այսօր՝ ժամը 17:02-ի դրությամբ Կոտայքի ՃՇՇ ՍՊԸ-ն ավարտել է մաքրման աշխատանքները. ճանապարհահատվածը երկկողմանի բաց է:

Հիշեցնենք, որ ճանապարհը փակ էր օգոստոսի 4-ից: ԱԻՆ տեղեկություն էր ստացվել, որ ժամը 06:20-ի սահմաններում Կոտայքի մարզի Գողթ գյուղի վերջնամասում տեղի էր ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածը փակ է: Պարզվել է, որ Գողթ գյուղ-Գեղարդի վանք տանող ավտոճանապարհին հարակից լանջից տեղի է ունեցել քարաթափում (մոտ 60 մ երկարությամբ, 10 մ լայնքով եւ մոտ 8 մ բարձրությամբ), ինչի հետեւանքով ճանապարհը ժամանակավորապես փակ է. առկա են այլ թուլացած ժայռաբեկորներ: