Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության սահմանապահների կեսից ավելին Հայաստանի քաղաքացիներ են։

NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում Արտաշատի սահմանապահ ջոկատի պետ Յուրի Ուրվանովը հայտնել է, որ դրա կազմում առնվազն 60 տոկոսը ՀՀ քաղաքացիներ են. «Այդ պատճառով ջոկատն ավելի շուտ կարելի է համարել միջազգային։ Այո՛, ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ջոկատն է, բայց այնտեղ ծառայում են ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի քաղաքացիներ։ Սա պակաս կարեւոր գործոն չէ։ Մենք բոլորս պաշտպանում ենք Հայաստանի սահմանը՝ ինչպես մեր հայրենի սահմանը»,–շեշտել է Յուրի Ուրվանովը։