ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը օգոստոսի 13-14-ը կայցելի Անկարա Թուրքիայի դեսպանների եւ մշտական ներկայացուցիչների հավաքին մասնակցելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Լավրովը կմասնակցի Թուրքիայի դեսպանների եւ միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցիչների հավաքին: Այս այցի շրջանակում նախատեսվում է Ռուսաստանի արտգործնախարարի ելույթը դեսպանների հավաքին, ինչպես նաեւ հանդիպում Թուրքիայի արտգործնախարարի հետ:

«Բանակցություններին հիմնականում ուշադրություն կդարձվեն միջազգային օրակարգի արդիական հարցերին, իրերի դրությանը Սիրիայի կարգավորման հարցում, Մերձավոր Արեւելքում, Անդրկովկասում, Կենտրոնական Ասիայում, Ուկրաինայում, Սեւծովյան տարածաշրջանում: Նախարարները կքննարկեն երկկողմ տնտեսական կապերի հետագա զարգացման օրակարգը՝ շեշտը դնելով էներգետիկայի ոլորտում առանցքային նախագծերի իրականացման մոնիտորինգին, մասնավորապես՝ «Թուրքական հոսք» գազատարի շինարարությանը, Թուրքիայում առաջին «Ակկույու» ատոմակայանի կառուցմանը եւ նոր ոլորտներում կապերի ընդլայնմանը»,- նշել է Զախարովան։