ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պաշտոնում առաջարկել է Չիլիի նախկին նախագահ Միշել Բաչելետի թեկնածությունը:

Եթե Գլխավոր ասամբլեան հաստատի այն,  ապա Բաչելետն այս պաշտոնում փոխարինելու է Զեյդ Ռադա ալ-Հուսեյնին, որն այս ամսվա վերջին կավարտի իր լիազորությունը: Իր ընտրության մասին  Անտոնիո Գուտերեշը պաշտոնապես տեղեկացրել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անդամներին:

 Միշել Բաչետեն երկու անգամ ընտրվել է  Չիլիի նախագահ՝ 2006-ից մինչեւ 2010 թվականը եւ 2014-ից մինչեւ 2018 թվականը: 2010 թվականին նա ղեկավարում էր «ՄԱԿ-կանայք» նոր կառույցը:

Նա ապացուցել է իր նվիրվածությունը մարդու իրավունքների, այդ թվում նաեւ կանանց իրավունքների պաշտպանությանը:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարը նշանակվում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կողմից եւ հաստատվում է Գլխավոր ասամբլեայի կողմից չորս տարի ժամկետով եւս մեկ տարով երկարացման հնարավորությամբ: Ընդ որում հաշվի է առնվում աշխարհագրական ռոտացիայի սկզբունքը:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր իրավապաշտպանը ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան կոչված է աշխարհի բոլոր երկրներում մարդու իրավունքների իրականացմանը եւ պաշտպանությանը հասնել: