Սլովակիայում ոստիկանությունը ձերբակալել է կնոջ, որը 16 տարի շարունակ հարեւաններին խենթացրել է Ջուզեպպե Վերդիի երաժշտությամբ: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Parameter.sk կայքը:

Եվա Ն.-ն ամեն օր շատ բարձր միացրել է «Տրավիատա» օպերայից արիա, որն անդադար լսել է առավոտից մինչեւ կեսգիշեր: Հարեւանները պարբերաբար կնոջը բացատրել են, որ այդպես չի կարելի անել, եւ ի վերջո դիմել լրատվամիջոցներին: «Ամբողջ փողոցը տառապում էր»,- ասել է հարեւաններից մեկը:

Արդյունքում ոստիկանությունը ձերբակալել է կնոջ: Նրան մարդկանց չարակամորեն հետապնդելու մեղադրանք է առաջադրվել: Նրան 6 ամսից մինչեւ 3 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում: