ԱՄՆ-ում Լաս Վեգասի ոստիկանությունը թմրանյութեր պահելու համար ձերբակալել է միլիարդատեր Հենրի Նիկոլաս III-ին, հայտնում է TMZ-ն:

Պորտալի տեղեկություններով՝ Broadcom ընկերության հիմնադիրներից մեկի մոտ մարիխուանայով եւ այլ թմրանյութերով 2 ճամպրուկ են գտել:

Նշվում է, որ ոստիկանությունը Նիկոլասին կասկածում է թմրամիջոցների վաճառքի մեջ:

Ընդ որում՝ ձերբակալվել է նաեւ միլիարդատիրոջ ընկերուհի Էշլի Ֆարգոն, ում անգիտակից վիճակում հայտնաբերել են նրա հյուրանոցի համարներից մեկում:

Forbes-ի տվյալներով՝ Հենրի Նիկոլաս III-ի կարողությունը ներկայումս 3,1 մլրդ դոլար է գնահատվում: