Իոսիֆ Ստալինի հետմահու դիմակը Մեծ Բրիտանիայում The Canterbury Auction Galleries աճուրդումվաճառվել է 13.500 ֆունտ ստերլինգով (17.300 դոլար): Ստալինի դեմքի եւ ձեռքերի բրոնզե ձուլվածքւ ձեռք էր բերվել հեռախոսով կոլեկցիոների համար: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Daily Express- ը:

31.7 սմ բարձրության դիմակի նոր սեփականատիրոջ անունը չի հաղորդվում: Առեւտրի տան տեղեկության համաձայն՝ դիմակը վերջերս աճուրդի էր հանել մի բրիտանացի, ում պնդմամբ դիմակը գտել է իր պապի տան ձեղնահարկում, որը ժամանակին նավաստի է եղել:

Ստալինի հետմահու դիմակը պատրաստել է հայտնի քանդակագործ Մատվեյ Մանիզերը (1891-1966), ով այն ժամանակ ԽՍՀՄ Արվեստի ակադեմիայի փոխնախագահն էր: