Սարդինա իտալական կղզու վրա Մեծ Բրիտանիայից ժամանած զբոսաշրջիկին մեղադրել են գողության համար եւ տուգանել 1000 ֆունտի չափով՝ շշի մեջ ավազ լցնելու եւ որպես հուշանվեր տուն տանելու մտադրության համար: Գեղեցիկ սպիտակ ավազը դուր էր եկել անգլիացուն: Սակայն ոստիկանները ձերբակալել էին նրան եւ տուգանել, գրում է «Մոյա պլանետա»-ն՝ վկայակոչելով No1geekfun-ը:

Անցյալ տարվանից Սարդինիայի լողափերից ավազի դուրսբերումը հավասարվել է գողությանը, քանի որ անդառնալի վնաս է հասցնում բնապահպանությանը. զբոսաշրջիկները բառացիորեն դատարկում են հայտնի սպիտակ լողափերը՝ յուրաքանչյուր տարի տոննաներով ավազ տանելով:  Ճիշտ է, ավելի վաղ տույժերի գումարները զգալիորեն ավելի ցածր էին: