ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի իշխանությունները հրահանգել են տարհանել Ռիվերսայդ եւ Օրանժ շրջանների ավելի քան 20 հազար բնակիչներին, որտեղ խոշոր հրդեհներ են մոլեգնում, հայտնում է Associated Press գործակալությունը։

Հաղորդագրությունում նշվում է, որ Քալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը այդ շրջաններում արտակարգ դրություն է հայտարարել։ Նա հայտարարել է, որ կրակը սպառնում է հազարավոր բնակելի տներին եւ կոչ են արել տեղի բնակիչներին տարհանել։

Նահանգի իշխանությունների տվյալներով՝ անտառային հրդեհը, որը ստացել է «Հոլի» անվանումը, ընդգրկել է Ռիվերսայդ եւ Օրանժ շրջանների շուրջ 4 հազար հա տարածք։

AP–ի տվյալներով՝ ուրբաթ տեղի դատարանում կանցկացվեն 51-ամյա Ֆորեստ Քլարկի գործով լսումներ։ Ըստ մեղադրանքի՝ տղամարդը միտումնավոր է կազմակերպել անտառային հրդեհը, որը տարածվել է երկու շրջանների տարածքում։ Եթե դատարանը Քլարկին մեղավոր ճանաչի, նրանք ցմահ ազատազրկում է սպառնում։