Ադրբեջանի բանկերը դոլարի վաճառքի վրա լիմիտ են սահմանել: Այս մասին Report-ին հայտնել է Ադրբեջանի Բանկերի ասոցիացիայի նախագահ Զաքիր Նուրիեւը:

«Լիմիտի սահմանումն առաջին հերթին նպատակ ունի կանխել սպեկուլյացիայի դեպքերը: Որոշ գործարարներ զանգվածաբար դոլար են գնում՝ հետո ավելի թանկ վաճառելու հույսով: Նրանք դրանով շուկայում լարվածություն են ստեղծում: Շարքային քաղաքացին ինչո՞ւ պիտի միանգամից 100 հազար դոլար գնի»,- նշել է նա:

«Ինչ վերաբերում է ոչ կանխիկ վաճառքին, ապա ոչ մի լիմիտ չկա: Կարելի է հաշվեհամարին ցանկացած գումար փոխանցել կամ քարտով վճարել»,- ասել է նա:

Նշենք, որ սա կարող է կապված լինել Թուրքիայում լիրայի փոխարժեքի անկման հետ: