Հայաստանում արատավոր երեւույթների դեմ պետք է միասին պայքարել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, Տավուշի մարզի Բերդ քաղաքում բնակիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բողոք են գրում, որ Բերդի հիվանդանոցում ծննդկաններից փող են վերցնում չնայած, որ պետականորեն դա անվճար ծառայություն է: Ասում ենք՝ ժողովուրդ ջան, մենք չենք կարող ուղղակի անանուն նամակի վրա առանց հասցեի իմանալ՝ մեկդ եկեք ասեք՝ ով է, եկեք հաստատեք էդ փաստը եւ մենք արմատախիլ կանենք այդ երեւույթը եւ էդպես վարվողներին խստագույնս կպատժենք, բայց մի հոգի չի գտնվում, այդ թվում, բողոքավորները, որ կոնկրետ հասցե ասեն, կոնկրետ դեպք ասեն, գան, հաստատեն: Ի՞նչ է՝ մենք ամբողջ ազգով ուզում ենք գողական լինենք, ու թալանի դեմն առնենք, չի լինի էդպես: Էդ գործը, որ մենք իրար հետ սկսել ենք, պետք է շարունակենք իրար  հետ»,- ասաց նա:

Վարչապետն ընդգծեց, որ ավելի լավ է՝ գործարարը գա եւ Հայաստանում իր բիզզնեսը դնի, ոչ թե բարեկամներին գումար փոխանցի. «Երաշխավորում եմ, որ  այլեւս ոչ մեկը փայ չի մտնի»: