Հայաստանում մայիսից սկսած արտագաղթը դադարել է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, Տավուշի մարզի Բերդ քաղաքում բնակիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մայիսից սկսած ամեն ամիս ավելի շատ մարդ գալիս է Հայաստան, քան գնում է: Եկեք էս տեմպը ոչ թե պահենք, այլ կրկնապատկենք, եռապատկենք, մենք մեր հայրենիքից գնալու տեղ չունենք: Մենք մեր գնացածներին պետք է վերադարձնենք Հայաստան, որովհետեւ աշխարհում չկա ավելի լավ տեղ, քան Հայաստանն է: Հայաստանն այն տեղն է, որտեղ մարդիկ ազատ են, անկախ են, արժանապատիվ են, երջանիկ են եւ ես բոլորին շնորհավորում եմ այսպիսի Հայաստան  ունենալու համար»,- ասաց նա: