Համայնքներում այլեւս թալանը չի հանդուրժվելու: Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, Տավուշի մարզի Բերդ քաղաքում համայնքապետերի հետ հանդիպմանը ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես չեմ ուզում, որ Հայաստանում հատկապես պաշտոնյաների շրջանում լարվածության առաջանա, տեռորի մթնոլորտ, թե վայ մեզ կբռնեն, էս կանեն, էն կանեն, բայց ես ուզում եմ ասեմ, որ ովքեր էս հին տրամաբանությամբ շարունակեն, կներեք՝ ոչ մի բան չենք կարող անենք, ստիպված ենք լինելու նաեւ բռնել, որովհետեւ մենք չենք կարող հանդուրժել թալանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: