Ռուսաստանի արժութային բորսայում աժիոտաժ է տիրում, որը մեծամասամբ պայմանավորված է հերթական (ինչպես նաեւ նախատեսված) ԱՄՆ հակառուսական պատժամիջոցներով։ Այս տարվա անցած ամիսների ընթացքում օրեր են եղել, երբ դոլարի պաշտոնական միջին փոխարժեքը անցել է 64 ռուբլու ցուցանիշը (ապրիլի 12 եւ հունիսի 20)։ Խնդիրն այն է, որ ներկայիս անկումը միայն թե չընդունի զարգացող եւ երկարատեւ բնույթ։

Հայաստանի տնտեսության համար ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու հերթական թուլացումը սպառնում է ոչ վաղ անցյալի բացասական երեւույթների խորացմամբ։ Հիշեցնենք, որ 3 տարի առաջ խնդիրներ են առաջացել ինչպես հայրենական ապրանքների ՌԴ արտահանման եւ իրացման, այնպել էլ այդտեղից ֆիզիկական անձանց կողմից Հայաստան կատարվող դրամական փոխանցումների հետ։ Թե ներկա վիճակը ինչի կարող է բերել, կպարզաբանենք դրամական փոխանցումների օրինակի վրա։

Սկզբում նշենք, արտասահմանից մասնավոր դրամական փոխանցումների մասին տվյալները ՀՀ կենտրոնական բանկը ներկայացնում է ԱՄՆ դոլարով։ Իհարկե, դա չի բացառում Ռուսաստանից ռուբլու փոխանցումները, բայց հաշվարկները իրականացվում են դոլարով։

Հայտնի է, որ Ռուսաստանից 2015 թվականին ֆիզիկական անձանց կողմից Հայաստան կատարվող փոխանցումների կտրուկ անկումը ուղղակիորեն կապված է եղել դոլարի նկատմամբ ռուբլու թուլացմամբ։ Չէ՞ որ համաձայն հաշվարկների վերջին տարիներին ռուբլու փոխանցումների  նախնական գումարը էական փոփոխություններ չի կրել։ Նախորդ տարի այն նույնիսկ ավելի բարձր է եղել, քան Ռուսաստանից փոխանցումների համար «բարենպաստ» 2014 թվականին։  

Նախորդ տարվա օգոստոսին Ռուսաստանում ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 59,65 ռուբլի։ Եթե  նշված ամսում «դոլարային» դրամական փոխանցումների գումարը  վերածենք ռուբլու, ապա այն համարժեք կլինի մոտ 7.1 մլրդ ռուսական ռուբլու։

Այսպես, պայմանականորեն ընդունենք, որ այս տարվա օգոստոսին Ռուսաստանից կփոխանցվի ռուսական ռուբլով այն նույն գումարը, ինչ մեկ տարի առաջ։ Համարենք նաեւ, որ Ռուսաստանում դոլարի միջին փոխարժեքը օգոստոսին հավասար կլինի 66,29 ռուբլու։ Այդ դեպքում փոխանցման գումարը կկազմի 107,0 մլն դոլար։ Սա համարյա 12,0 մլն դոլարով կամ 10 տոկոսով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից։ Նշենք, որ հաշվարկներն իրականացվել են Ռուսաստանում դոլարի պաշտոնական փոխարժեքի հիմքի վրա։

Ռուսական ռուբլու ապագան բավական մշուշոտ է։ Հստակ է, որ մոտ ապագայում ԱՄՆ դոլարը չի վերադառնա տարվա սկզբի դիրքին, այսինքն մինչեւ 60 ռուբլու սահմանին։ Նկատենք, որ ՌԴ–ում համաշխարհային արժույթների փոխարժեքների ցատկը գրանցվել է ապրիլի 11-ին, երբ ԱՄՆ դոլարը գերազանցել է 60 ռուբլու սահմանը։ Այն ժամանակ ռուս մասնագետները սա այլ գործոնների հետ մեկտեղ կապեցին կապիտալի արտահոսքի հետ։ Ներկայումս ռուս փորձագետների մոտ մտավախությունը կապված է դաշնային փոխառությունների պարտատոմսերից արտասահմանցիների զանգվածային ելքով։

Պարտատոմսերի արժեքի արժութի զանգվածային փոխումը (դոլարի կամ եվրոյի) ուժեղացնում է ռուսական արժութային բորսայում դիսբալանսը։ Այսպիսի իրավիճակ է նաեւ ԱՄՆ պատժամիջոցների ներքո հայտնված ռուսական ընկերությունների ակցիաների դեպքում։ Ռուսաստանի տնտեսության բացասական հետեւանքների նշված ցանկը այդքանով չի սահմանափակվում։

Սրա հետեւանքները ՀՀ–ում արդեն նկատելի են։ Մեր քաղաքացիները, որոնք ՌԴ–ից դրամական փոխանցումներ են ստանում, բողոքում են, որ ռուբլիով նույն գումարը ավելի քիչ է ստացվում դոլարի փոխանակելու դեպքում, քան մեկ ամիս առաջ։

 

Սմբատ Գրիգորյան