ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր, օգոստոսի 10-ին, լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ հայաստանյան վերջին իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարների հայտարարություններին.

«Սա նոր իրավիճակ է, այդ նոր իրավիճակին պետք է մենք բոլորս ադապտացվենք, այդ թվում, ՌԴ մեր գործընկերները եւ մենք. Այնպես որ ամեն ինչ նորմալ է », - նշել է Փաշինյանը.

Մեկնաբանելով այն դիտարկումները, որ օգոստոսի 17-ի հանրահավաքը կապված է Լավրովի հայտարարության հետ, Փաշինյանը հավաստիացրեց, հանրահավաքը կապված է 100 օրվա հետ.

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մասնավորապես, հայտարարել էր. «Վերջին օրերի իրադարձություններն ակնհայտորեն խախտում են այդ դրական մթնոլորտը, հակասում են Հայաստանի նոր ղեկավարների հայտարարություններին այն մասին, որ քաղաքական հետապնդումներ չեն լինելու»։

Լավրով. Հայաստանում իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության հայտարարություններին