Կառավարությունը աջակցելու է Տավուշի մարզի Վարագավան գյուղում պահածոների գործարանի վերաբացմանը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, Տավուշի մարզի Բերդ քաղաքում համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Վարագավանի գյուղապետի հարցին:

«Մենք էդ կարգի նախաձեռնություններին աջակցելու ենք միանշանակ: Հիմա հարկային օրենսգրքի փոփոխություններ են տեղի ունենում, եւ մենք պետք է  ամեն ինչ անենք, որ օրենսդրությունը նպաստավոր դառնա ընդհանրապես արտադրության համար: Սակայն այստեղ մի խնդիր կա էս գործարանի նախորդ պատմությունը, եթե նախորդ պատմության հետ խնդիր կա, մի փոքր դժվար է, այսինքն՝ պարտքեր, սեփականության հետ խնդիրներ եւ այլն: Մենք ամեն ինչ անելու ենք, որ էդ պահածոների գործարանն էլ աշխատի, նորերն էլ բացվեն, մենք ամեն ինչով օգնելու ենք»,- ասաց նա: