Արարատի մարզի Այգեստան գյուղում այսօր՝ օգոստոսի 10-ին, 71-ամյա քաղաքացին ընկել է փոսը:

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ փրկարարները դուրս են բերել Ժ. Բ.-ին փոսից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր: