Կանադայի Ֆրեդերիկտոն քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել է առնվազն չորս մարդ: Այս մասին հաղորդվում է տեղական ոստիկանության թվիթերյան էջին, հաղորդում է «Գազետա» -ն:

Իրավապահ մարմինների տվյալներով` կրակոցները տեղի են ունեցել Բրուքսայդ-դրայվ փողոցում: Տեղի բնակիչներին հորդորել են մնալ տանը եւ փակել դռները: Միջադեպի հետեւանքով զոհվել է առնվազն չորս մարդ, զոհերի թիվը կարող է աճել: Ներկայումս իրավապահ մարմինները շարունակում են աշխատել դեպքի վայրում: