ԱՊՀ երկրների զբոսաշրջության խորհրդի ղեկավար է ընտրվել Ղազախստանի մշակույթի եւ սպորտի կոմիտեի ղեկավար Մայնյուրա Մուրզամադիեւան, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Հարգելի Մայնյուրա Սավետովնա, թույլ տվեք շնորհավորել ԱՊՀ անդամ-երկրների զբոսաշրջության խորհրդի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ»,- ուրբաթ օրը Դուշանբեում կայացած Խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Տաջիկստանի զբոսաշրջության զարգացման կոմիտեի նախագահ Նումոն Աբդուգաֆորզոդան:

Մուրզամադիեւան նշել է, որ Խորհուրդը, որում Ղազախստանը կնախագահի առաջիկա տարվա ընթացքում, լավ հարթակ է ծառայում ԱՊՀ երկրների զբոսաշրջության զարգացման շուրջ երկխոսության համար:

2016-ից մինչեւ 2018-ը Զբոսաշրջության խորհուրդը ղեկավարում էր Ռուսաստանի մշակույթի փոխնախարար Ալլա Մանիլովան: