«Ժառանգություն» կուսակցությունը մասնակցելու է Երեւանի ավագանու ընտրություններին: Այս մասին հայտնում են կուսակցության մամլո ծառայությունից։

Հաղորդագրության մեջ ասվում է. «Այսօր տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստ, օրակարգում առաջիկայում կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության հարցն էր: Քննարկման եւ քվեարկության արդյունքում «Ժառանգության» վարչությունը որոշում կայացրեց՝ մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին: