Երևանի Աթոյան անցուղում՝ եկեղեցու մոտակայքում կայանված ավտոմեքենայում այսօր՝ օգոստոսի 10-ին, հրդեհ է բռնկվել:

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ահազանգը ստացվել է ժամը 12:57-ին, հրդեհը մեկուսացել է ժամը 14:07-ին, մարվել՝ 14:17-ին: Այրվել են չշահագործվող «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի դիմացի հատվածը, 8000 քմ խոտածածկույթ, 5 խմ կուտակված վառելափայտ:

Պատահարի հետևանքով տուժածներ չկան: