Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ շարունակվում է:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ վարչապետն այժմ հանդիպում է Նոյեմբերյանի բնակիչների հետ: Ելույթից հետո Փաշինյանը կպատասխանի բնակիչների հարցերին:

Նշենք, որ մինչ այդ նա եղել է Բերդ քաղաքում, հանդիպել բնակիչների եւ համայնքների ղեկավարների հետ: Վաղը Փաշինյանը հանդիպումներ կունենա Իջեւանի եւ Դիլիջանի բնակիչների հետ: