Ամերիկյան Նյու Ջերսիում երկնքից ընկած կասկածելի փաթեթն իրարանցում է առաջացրել, քանի որ դրանում նամակ է եղել՝ նախագահ Դոնալդ Թրամփի մասին հիշատակմամբ, հաղորդում է AP-ն:

Հարավային Բրանսուիքի ոստիկանությունը հայտարարել է, որ պարաշյուտին ամրացված փաթեթը ձայներ է արձակել, դրան նաեւ հետեւյալ բովանդակությամբ գրառում է կցված եղել. «NASA-ի մթնոլորտային հետազոտության գործիք, ռումբ չէ: Եթե նա մոտենա, NASA-ում նրան գոլֆի հրաշալի խաղ ենք մաղթում»:

NASA-ում հայտնել են, որ փաթեթը փորձի մաս է կազմում. այստեղ վեց փուչիկ են արձակել՝ օզոնի չափման համար: Իսկ գրառման հեղինակը փորձաշրջան անցնող մասնագետներից մեկն է եղել, որը պարզապես կատակել է: Նրան հեռացրել են նախագծից: