Հուլիսին Իրանը հունիսի համեմատ օրական 40.000 բարելով` մինչեւ 3.75 մլն բարե, նվազեցրել է նավթի արդյունահանումը,  ինչը 2017 թվականի ապրիլից ամենացածր մակարդակն է:   Նավթի արտահանումը օրական նվազել է 90.000 բարելով՝ մինչեւ 2,19 միլիոն բարել: Այս մասին ամսական զեկույցում տեղեկացնում է  Միջազգային էներգետիկ գործակալությունը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Նավթի արտահանման նվազեցման պատճառը Միջազգային էներգետիկ գործակալությունը անվանում է  ԱՄՆ-ի պատժամիջոցները, որոնք կվերականգնվեն նոյեմբերին, ինչի պատճառով էլ Եվրոպան նվազեցնում է իրանական նավթի գնումը, իսկ Հարավային Կորեան ամբողջությամբ հրաժարվել է գնումներից: Միեւնույն ժամանակ, արտահանումը մի փոքր բարձր է 2017-ի ապրիլի մակարդակից` օրական 2.16 միլիոն բարել:

Ըստ նավերին հետեւող Kpler-ի տվյալների Իրանից Եվրոպա, ներառյալ Թուրքիա, արտահանումը հունիս ամսվա համեմատ օրական կրճատվել է 140 հազար բարելով ՝ օրական մինչեւ 410 հազար բարել ՝  2017-ի օրական  750 հազ բարելի համեմատ:

Ֆրանսիա առաքումը լիովին ավարտված է: ԱՄՆ վարչակազմը պաշտոնապես մերժեց Ֆրանսիային պատժամիջոցների ռեժիմից բացառություն կազմելու հարցում, ինչը թույլ կտար ֆրանսիական Total- ին շարունակել աշխատել Իրանում եւ մնալ գազային նախագծում:

Իտալիա եւ Իսպանիա մատակարարումները շարունակվում են նվազել, Թուրքիա արտահանումը օրական մնում է 140 հազար բարել:

Մինչդեռ  Իրանը Ասիայում նավթի մատակարարման ծավալն ավելացրել է օրական 50,000 բարելով՝  մինչեւ 1,65 միլիոն,  քանի որ Չինաստանը ավելացրել է գնումները, իսկ Հնդկաստանի կողմից իրանիական նավթային գնումները հասել են ռեկորդային մակարդակի: Հուլիսին Չինաստանը օրական գնել է 775 հազար բարել, ինչը 120,000 բարելով բարձր է հունիս ամսվա ցուցանիշից՝   2016 թվականի ապրիլի ամենաբարձր մակարդակից:

Միջազգային էներգետիկ գործակալությունը հիշեցնում է, որ Իրանի ֆինանսական սեկտորի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների առաջին փուլը վերականգնվել է օգոսոստի 6-ին, ինչը, ինչպես սպասվում էր, կդժվարացնի իրանական նավթի գնումը: Իրանի հանդեպ ԱՄՆ-ի պատժամիջոցների նախորդ փուլի ընթացքում երկրից նավթի արտահանումը նվազել էր օրական 1.մլն բարելով, այս անգամ ազդեցությունը կարող է  ավելի վատ լինել: