Մարտունի-Զոլաքար ավտոճանապարհին այսօր՝ օգոստոսի 10-ին, վթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով կան վիրավորներ:

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2121» և «ՎԱԶ-2107» մակնիշերի ավտոմեքենաները վերջինիս վարորդը՝ Վ. Մ.-ն (1994թ), արգելափակվել է ավտոմեքենայում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորները տեղափոխվել են Մարտունի ԲԿ։

Փրկարարները Վ․ Մ.-ին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: