Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են տնտեսական համագործակցության հեռանկարները:

Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ քննարկվել է երկու երկրների միջեւ փոխշահավետ առեւտրային եւ տնտեսական համագործակցության հետագա զարգացման վիճակը եւ հեռանկարները: Դրական գնահատական է տրվել համատեղ ռազմավարական ծրագրերի իրականացման ընթացքին, նախեւառաջ՝ էներգետիկ ոլորտում: Քննարկվել է տարբեր մակարդակներում շփումների ժամանակացույցը: