Կոլումբիան դուրս կգա Հարավամերիկյան ազգերի միությունից (Unasur), որը  ժամանակին ստեղծվել էր որպես ամերիկյան պետությունների կազմակերպության (OAS) որոշակի հակակշիռ: Այս մասին հայտնել է  արտգործնախարար Կառլոս Օլմես Տռուխիլոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքով, անհրաժեշտ է վերսկսել OAS-ի աշխատանքը: «Մենք սահմանների նոր քաղաքականություն ենք վարելու, միգրացիայի ոլորտում նոր քաղաքականություն,  ակտիվորեն այն կիրականացնենք, դուրս կգանք Unasur-ից», - Բոգոտայում ասուլիսի ժամանակ ասել է Օլմեսը: