Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ օգոստոսի 10-ին ընդունել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանին:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Արցախի ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանը:

Քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: