ԱՄՆ-ում 81-ամյա ամերիկուհուն հերոինի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձի ժամանակ Մեքսիկայի հետ սահմանին ձերբակալել են, հաղորդում է USA.one-ն:

Իրավապահները պատմել են, որ Tecate զննման կետում ծառայողական շունը սահմանապահների ուշադրությունը հրավիրել է Chrуsler 200 ավտոմեքենային, որի ղեկին տարեց կին էր: Մեքենան ավելի ուշադիր են զննել:

Այդ ժամանակ էլ մեքենայի վահանակների տակ գտել են հերոինի 34 փաթեթ: Ըստ մաքսային կետի աշխատակցների հերոինի ընդհանուր քաշը կազմել է մոտ 42 կգ: Իրավապահները կարծում են, որ կինը մեքսիկացի թմրակարտելների զոհ է դարձել: